Arminfo.info


Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 12:40

Արմինֆո.Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցություններ կանցկացվեն Ալմաթիում՝ 2024 թվականի մայիսի 10-ին։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:20

Արմինֆո. Մոսկվայում նախկինի պես կասկածի տակ չեն դնում հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը ՝ ինքնուրույն որոշելու իրենց արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ նաև ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում ։ Այդ մասին մայիսի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին հարցին։

Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 11:48

Արմինֆո.Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ ուղեւորությունից։ Վրաստանի ԱԳՆ-ում հաստատել են այդ տեղեկությունը և բացատրել պատճառները։

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 21:02

Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:

Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 12:00

Արմինֆո.Կիրանց գյուղի բնակիչների հանդեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանի "սերը" մայիսի 2-ի առավոտյան դրսևորվել է նրանց նկատմամբ ոստիկանական բռնության գործադրմամբ։ Այդ մասին այսօր  ԱԺ նիստում հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 11:58

Արմինֆո. ՀՀ ոստիկանության ուժերը մայիսի 2-ի վաղ առավոտից ապաշրջափակել են դեպի Ադրբեջանի հետ սահմանակից Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները:

Տոկաևը ողջունել է Ալմաթիում բանակցություններ անցկացնելու Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 11:56

Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հայտարարությունում ողջունել է Ալմաթիում բանակցություններ վարելու Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը:

Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 11:12

Արմինֆո.Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հանդես է եկել մեկնաբանությամբ, որում  ամոթալի ու խիստ դատապարտելի է համարել Արդարադատության նախարարության երեկվա հայտարարությունը՝ կապված սահմանազատման ու սահմանային անվտանգությանն առնչվող հանձնաժողովի իրավական հիմքերի ու գործունեության հետ, որը, Թաթոյանի համոզմամբ, անհաջող փորձ է արել «հիմնավորել» ու իրավունքով կոծկել կառավարության ու դրա ղեկավարի քաղաքական անթույլատրելի որոշումները:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 18:27

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 16:03

Արմինֆո.Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս բանակցություններում որպես միջնորդ հանդես չեն գա: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։

Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 14:05

Արմինֆո.Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 12:09

Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Վերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչների
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 12:04

Արմինֆո. Ապրիլի 29-ի առավոտից վերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի մարզի գյուղերի բնակիչների։

Պրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելու
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 10:27

Արմինֆո. Եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու: Նման կարծիք է հայտնել քաղաքական և տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 18:53

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: «Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են», - ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 16:14

Արմինֆո. Ղազախստանի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացվի համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերելուն պես: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 19:07

Արմինֆո.  Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հավելելով, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 14:21

Արմինֆո. Մոսկվան ափսոսում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հրապարակային քննադատություն թույլ տալ ՀԱՊԿ-ի հասցեին։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի մանիպուլյատիվ կերպով մատուցված հարցին։

Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:00

Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ն առաջարկում է Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացել: Համապատասխան որոշում է կայացվել ապրիլի 25-ին կառավարության նիստում։

Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
 Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024, 16:31

Արմինֆո. Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով